211652_close_icon
views-count7582 դիտում article-date 11:53 27-06-2017

Թեհրանն արձագանքել է Վաշինգտոնի կողմից նոր պատժամիջոցներ սահմանելու որոշմանը

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին քննադատել է իրանական ու ռուսական մի շարք ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշումը։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ԱՄՆ-ի սենատը 1 շաբաթ առաջ հավանության է արժանացրել նոր փաթեթը։ «Այդ գործողությունները հակասում են ԱՄՆ-ի պարտավորություններին, որոնք նա ստանձնել է միջազգային օրենքի շրջանակներում և որոնք խոսում են այլ պետությունների գործերին միջամտելու անթույլատրելիության մասին»,-նշել է Լարիջանին Սեուլում Եվրասիական երկրների խորհրդարանների նախագահների հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ հարկավոր է ստեղծել մեխանիզմ, որպեսզի տարածաշրջանային կառավարությունները կարողանան կանխել ցանկացած երկրի կամայական որոշումը։

Նմանատիպ նյութեր