Կրեմլն արձագանքել է G7-ի կողմից Մոսկվայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու որոշմանը
Կրեմլում չեն գտնում, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների երկարաձգումը դրական ազդեցություն կարող է ունենալ գլոբալ տնտեսության և միջազգային որոշ հարցերի կարգավորման վրա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ վերջինս ընդգծել է, որ ռուսական իշխանությունները նախկինի պես վստահ են, որ այդ հարցը չպետք է օրակարգում հայտնվեր և նման որոշումները կարող են բացասական հետևանքներ ունենալ գլոբալ հարցերի վրա:
Հիշեցնենք, որ Մեծ յոթնյակի երկրները որոշել են մինչև հունիս ամիսը երկարաձգել պատժամիջոցները՝ պայմանավորելով իրենց որոշումը Մոսկվայի կողմից մինսկյան համաձայնությունները լիովին չկատարելու փաստով: