211652_close_icon
views-count34262 դիտում article-date 23:11 26-06-2017

Հայտնաբերվել են օձեր

Հունիսի 26-ին, ժամը 17:17-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Աղբյուրակի փողոցի 4-րդ փակուղի թիվ 3 տան պատին նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ (մոտ 1մ) և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 26-ին, ժամը 13:08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի միջնակարգ դպրոցի հանդիսությունների դահլիճում նկատվել են օձեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են շահմար տեսակի երկու օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր