211652_close_icon
views-count5303 դիտում article-date 14:50 26-06-2017

Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

Ստրասբուրգում այսօր՝ հունիսի 26-ին մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում կառույցի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ ԵԽԽՎ նախորդ նստաշրջանում Հայաստանի կողմից փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր Հերմինե Նաղդալյանը։ Հայաստանում այս տարվա ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններից հետո ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմը փոփոխվել է: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/26/1070935/]հայտնել [/url]էինք, որ Ստրասբուրգում այսօր՝ հունիսի 26-ին, մեկնարկելու է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ամառային նստաշրջանը։ Քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ միգրացիայի խնդիրը Եվրոպայում, ԵԽԽՎ-ում հաշվետվողականության սկզբունքին հետևելը, քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարում արդարության խրախուսումը, կոռուպցիայի խորհրդարանական վերահսկողությունը, ինչպես նաև իրադրությունը Բելառուսում՝ անկախ լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների ֆոնին: Նստաշրջանը փակվելու է հունիսի 30-ին։

Նմանատիպ նյութեր