211652_close_icon
views-count11006 դիտում article-date 23:08 25-06-2017

«Մոնակոն» պատրաստ է գրեթե 9 անգամ բարձրացնել Մբապեի աշխատավարձը

«Մոնակոյի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Կիլիան Մբապեի հետ: 2016 թվականի մարտին Մբապեն ակումբի հետ իր իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել մինչև 2019-ի ամառը: Այդ պայմանագրով նա տարեկան 960 հազար եվրո է ստանում: Այժմ «Մոնակոն» պատրաստ է Մբապեին վճարել Ռադամել Ֆալկաոյի չափով, որը՝ լինելով թիմում ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողը, տարեկան վաստակում է 8,4 մլն եվրո: Ներկա պահին Մբապեի համար ամենաշահեկան առաջարկն արել է «Ռեալը»: Մադրիդցիները պատրաստ են 18-ամյա խաղացողի համար վճարել 130 մլն եվրո: Սակայն «Մոնակոն» մերժել էր այդ առաջարկը:

Նմանատիպ նյութեր