211652_close_icon
views-count4323 դիտում article-date 10:06 23-06-2017

ԱԺ-ում ֆուրշետով նշեցին կառավարության ծրագրի ընդունումը. Վարդան Ղուկասյանը կողմ էր քվեարկել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանը երեկ 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցու­թյամբ ընդունել է կառավարության ծրագիրը: Չնայած դեմ ձայների պատ­կառելի թվին՝ իշխող կուսակցությունը կարծես թե գոհ էր մնացել արդյունքից և որոշել էր իր ձևով շնորհակալու­թյուն հայտնել կառավարության ներկայացուցիչներին: «Ժողովուրդ»-ի տեղե­կություններով՝ կառավարության ծրագ­րի քվեարկությունից հետո ԱԺ նախա­գահ Արա Բաբլոյանը հենց խորհրդա­րանում ֆուրշետ էր կազմակերպել կա­ռավարության ներկայացուցիչների հա­մար: Իսկ կոնյակի և ուտելիքի հոտը տարածվել էր ԱԺ երրորդ հարկով մեկ: «Ժողովուրդ»-ի աչքից, սակայն, չվրի­պեցին քվեարկության ժամանակ եղած «անակնկալները»: «Ծառուկյան» և «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին Կարեն Կարապետյա­նի կառավարության ներկայացրած ծրագրին դեմ քվեարկելու մասին: Սա­կայն պարզվում է՝ «Ծառուկյան» դաշին­քից ոչ բոլորն են ենթարկվել խմբակցու­թյան պահանջին: Մասնավորապես՝ Գյումրիի նախկին քաղաքապետ, նախ­կին ՀՀԿ-ական, իսկ այժմ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը կառավարության ծրագրին կողմ էր քվեարկել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, նա պնդում էր, որ դեմ է քվեարկել: Մեր այն դիտարկմանը, թե անհատական քվեարկության էլեկտ­րոնային համակարգում արձանագրված է, որ կողմ եք քվեարկել, Ղուկասյանն արդարացավ, «էտ մուտիլովշչիկությունը Դուք պետք է մենակ գտնեք: Այնքան տեխնիկական սխալներ կան, ես մոտե­ցել եմ, ասել եմ և բարձրաձայն ասել եմ, որ մենք դեմ ենք: Ես յոթը ձեռքով դեմ եմ, որովհետև ժողովրդի վիճակը վատ է»: Միայն թե, նշենք, որ ԱԺ պաշտոնական կայքում այդպես էլ որևէ ուղղում չկար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր