211652_close_icon
views-count7152 դիտում article-date 11:04 21-06-2017

Ադրբեջանի զինուժը փորձել է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն. Արցախի ՊԲ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով այսօր Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած հերթական ապատեղեկատվությանը։ Հաղրդագրոթյան մեջ ասվում է. «Հունիսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ և գերեվարվել մեկ հայ զինծառայող, հերթական ապատեղեկատվություն է: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակը նման բնույթի գործողություն չի իրականացրել: Ավելին, երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետևանքների ցավոտ լինելը իրենց երկար սպասեցնել չեն տալիս: Պարզապես նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, հակառակորդի զինուժը հերթական «հաղթանակն» է արձանագրել վիրտուալ տիրույթում և փորձել ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն»: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/21/1070477/]հայտնել [/url]էինք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությունը, թե իբր հայկական ուժերը փորձել են շփման գծում դիվերսիա իրականացնել, սակայն կորուստներ տալով և գերի թողնելով՝ նահանջել են։ «Ադրբեջանի ՊՆ-ը ապատեղեկատվություն է տարածել: Հայկական ԶՈւ-երը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս որևէ զինծառայող չեն կորցրել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ա. Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր