211652_close_icon
views-count19612 դիտում article-date 15:25 20-06-2017

Սոչիում ավտովթարի հետևանքով 42-ամյա հայ է զոհվել

Սոչիում հունիսի 20-ին՝ գիշերը 02։30-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Ինչպես հայտնում է kuban.aif.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը, զոհերից մեկը Հայաստանի 42-ամյա բնակիչ է։ Նախնական տվյալներով՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա վարորդը կորցրել է կառավարումը, դուրս եկել հանդիպակաց գիծ և բախվել Renault-ին, որը վարելիս է եղել հայաստանցին։ Վթարի հետևանքով զոհվել են Renault-ի վարորդը և ուղևորը, իսկ Mercedes-ի վիրավոր ուղևորին ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանությունը պարզում է ավտովթարի հանգամանքները:

Նմանատիպ նյութեր