211652_close_icon
views-count102794 դիտում article-date 22:10 19-06-2017

Ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորները, այդ թվում՝ 2 մանկահասակ երեխաներ, փրկվել են իրենց հարազատի շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունիսի 8-ին Լոռու մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Աբովյան քաղաքի բնակիչ, 57-ամյա Խաչիկ Սուքիասյանը, Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազ քաղաքի բնակիչներ, 10-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը, 9-ամյա Ռուզաննա Հովհաննիսյանը արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք նախ տեղափոխվել էին Ստեփանավանի բժշկական կենտրոն, որից հետո երեխաների ազգականը վիրավորներին իր միջոցներով տեղափոխել էր Գյումրու բժշկական կենտրոն, որտեղից էլ 9-ամյա աղջնակը տեղափոխվել էր Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Դեպքի օրը ավտովթարի հետևանքով տեղում մահացել էր ուղևորուհի, Գյումրի քաղաքի բնակիչ, 61-ամյա Ռուզաննա Հովհաննիսյանը, իսկ Ստեփանավանի բժշկական կենտրոնում մահացել էր 47-ամյա Ռիտա Մանուկյանը, մինչդեռ տեղի հիվանդանոցից դեպքի վայրում աշխատող իրավապահներին հայտնել էին, որ մահացածը 9-ամյա Ռուզաննան է, սակայն պարզվում է, որ երեխայի կյանքը առաջին հերթին փրկել էր հենց իր ազգականը, ով նրան տեղափոխել էր Գյումրի, Գյումրիից էլ՝ Երևան: Այդ տեղեկությունը երկար կտարածվեր հանրության մեջ, եթե երեխայի հարազատները չտեղեկացնեին մեզ իրականությունը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է մահացածների հարազատներին, իսկ վիրավոր երեխաներին էլ ցանկանում անհոգ մանկություն, քանի որ նրանց կյանքը իրենց հարազատների և բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/08/1069291/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 8-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 57-ամյա Խաչիկ Սուքիասյանը իր վարած ГАЗ 2410 մակնիշի Б 553 ЕC 15 RUS համարանիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Կողես ավտոճանապարհին՝ «Մղարթի հանքեր» կոչվող տարածքում, բախվել էր ճամփեզրի արգելապատնեշին։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 61-ամյա Ռուզաննա Հովհաննիսյանը տեղում մահացել էր, իսկ վարորդ Խ. Սուքիասյանը և նրա 3 ուղևորներ՝ Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազի բնակիչներ՝ 10-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը, 9-ամյա Ռուզաննա Հովհաննիսյանը և 47-ամյա Ռիտա Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղ Ռ. Մանուկյանը մահացել էր։ Օպերատիվ էին գործել Ստեփանավանի հիվանդանոցի բժիշկները և տեղի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ Ստեփանավանի ոստիկանապետ Սարգիս Այվազյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Լոռու մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, քննչական ծառայության գնդապետ Թաթուլ Շուշանյանը, ում հանձնարարականով փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր