211652_close_icon
views-count53944 դիտում article-date 14:47 18-06-2017

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 31-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 31-ամյա Սամվել Ալեքսանյանը իր վարած Mitsubishi մակնիշի 34 MH 690 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդ- Աշտարակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ դեպի Աշտարակ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Նարեկ Հակոբյանն ու Հովհաննես Մկրտչյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հերթափոխի պետ Սուրեն Աբրահամյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, քանի որ վթարի հետևանքով գազի արտահոսք էր սկսել: Դեպքի վայրում վարորդը ասում էր, որ ինքը եղել է կնոջ և մանկահասակ երեխայի հետ և, հավանաբար, մեքենայի հետ ինչ-որ տեխնիկական խնդիր է առաջացել և տեղի է ունեցել վթարը: Փաստի առթիվ ՃՈ 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, սակայն վարորդը հայտարարել է, որ իրենք առողջական խնդիրներ չունեն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր