211652_close_icon
views-count40145 դիտում article-date 23:43 12-10-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 35-ամյա վարորդը Lexus GX470-ով բախվել է ապառաժ քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում. նրան ավտոմեքենայից դուրս են բերել Եղվարդի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ,  35-ամյա Հրանտ Աղաբեկյանը  իր վարած  Lexus  GX470 մակնիշի 01 HH 234 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում դեպի Աշտարակ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և  մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարոդ Հ. Աղաբեկյանը, ում  ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատի  փրկարարները, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Իսկ ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Աշխեն  Հովհաննիսյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի «Նաիրիի» Բ/Կ:

Օպերատիվ է գործել նաև Եղվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:

Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց  է ուղեկցել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը:

Օպերատիվորեն  ժամանել են նաև նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է  ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝  համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Արման Մելքոնյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր