211652_close_icon
views-count2269 դիտում article-date 14:01 17-06-2017

Սպիտակ Տանը ցանկանում են մեծացնել Սիրիայում ռազմական գործողությունների շրջանակը

ԱՄՆ նախագահի վարչակազմի 2 բարձրաստիճան պաշտոնյաներ պնդում են, որպեսզի Սիրիայում տարվող ռազմական գործողություններն ընդլայնվեն։ Ինչպես նշում է Foreign Policy-ն, նպատակը Իրանին դիմակայելն է։ Սպիտակ Տան՝ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Էզրա Քոեն-Ուոթնիքը և խորհրդի՝ Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական Դերեք Հարվին ցանկանում են, որպեսզի Միացյալ Նահանգները գրոհ ձեռնարկեն նաև Սիրիյաի հարավային մասում։ Սակայն, ինչպես նշում է թերթը, ԱՄՆ-ի պաշտպանությաննախարար Ջեյմս Մեթթիսը մի քանի անգամ արդեն մերժել է նման կոչերը։ Նրա խոսքով՝ նման քայլը կարող է Իրանի հետ լուրջ ու վտանգավոր առճակատման հանգեցնել։

Նմանատիպ նյութեր