Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ցանկանում է մեծացնել ԱՄՆ-ի միջուկային արսենալը
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ցանկանում է ավելացնել երկրի միջուկային սպառազինությունների քանակը, հաղորդում է Interfax-ը։
MSNBC-ի թղթակից Միկի Բժեզինկայայի խոսքով՝ Թրամփը այդ մասին իրեն հայտնել է հեռախոսային զրույցի ժամանակ. «Թող կլինի միջուկային մրցարշավ։ Մենք կհաղթենք բոլորին և ավելի երկար կդիմանանք»։
Այդ մասին Բժեզինսկայան, ով հայտնի քաղաքագետ և պետական գործիչ Զբիգնև Բժեզինսկու դուստրն է, հայտնել է Morning Joe հեռուստածրագրի եթերում։
Թրամփը ընթացիկ շաբաթում երկորրդ անգամ է անդրադառնում միջուկային թեմային։ Օրեր առաջ նա այդ մասին հայտնել էր Twitter-ի իր էջում։ Նր խորհրդականները փորձել էին իրավիճակը հարթել՝ ասելով, թե Թրամփն ի նկատի ուներ, որ զենքը չպետք է ընկնի ահաբեկիչների ձեռքը, սակայն նախագահը կրկին հայտարարել էր իր մտադրության մասին։