1596 դիտում
19:42 02-10-2019
Հայաստանը ցանկանում է մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը. ՀՀ վարչապետ
Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունն այնպես, որ դա որևէ կերպ չխոչընդոտի այլ հարաբերությունների բնականոն զարգացմանը: «[url=https://armenpress.am/arm/news/990272.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք գիտենք Իրանի շուրջ ստեղծված կոնյունկտուրան, մենք գիտենք մեր ցանկությունը՝ մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը և դա անել այնպես, որ դա որևէ կերպ չխոչընդոտի մեր այլ հարաբերությունների բնականոն զարգացմանը: Եվ անել այնպես, որ դա չխոչընդոտի այլ ուղղություններով Իրանի հարաբերությունների զարգացմանը»,- նշեց նա:
Փաշինյանի խոսքով՝ այս խնդիրը բազմաթիվ նրբություններ ունի, որոնց վրա պետք է աշխատել, և կողմերը ցանկանում են միասին գտնել ճիշտ լուծումները:
Հոկտեմբերի 1-ի Երևանում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը ողջունել է իրանական կողմի պատրաստակամությունը` ընդլայնելու գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը: Հայաստանի վարչապետը և Իրանի նախագահը երկու երկրների կառավարությունների պատասխանատուներին հանձնարարել են սեղմ ժամկետներում մշակել և ներկայացնել նշված ոլորտում համագործակցության ընդլայնման առաջարկություններ:
Նմանատիպ նյութեր
3086 դիտում
16:15 24-12-2016
Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ցանկանում է մեծացնել ԱՄՆ-ի միջուկային արսենալը
2272 դիտում
14:01 17-06-2017
Սպիտակ Տանը ցանկանում են մեծացնել Սիրիայում ռազմական գործողությունների շրջանակը
742 դիտում
19:23 11-08-2023
Իրանի հետ մեր համագործակցությունը բազմաշերտ է. Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
Այս բաժնից
481 դիտում
17:41 06-05-2024
Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է
496 դիտում
17:28 06-05-2024
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ