211652_close_icon
views-count96442 դիտում article-date 22:36 13-06-2017

Վրաերթ Երևանում. «Գնունի» շուկայի մոտ 45-ամյա կին վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ովքեր փողոցը հատել են հետիոտնի համար նախատեսված վայրով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում՝ «Գնունի» շուկայի մոտ, Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի բնակիչ, 45-ամյա Արմինե Կիրակոսյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի 35 AP 085 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթակել փողոցը թույլատրված տեղով հատող 2 կին հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել հետիոտներին, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ նույն բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննիչ Հրանտ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր