211652_close_icon
views-count117851 դիտում article-date 22:52 12-06-2017

Արտակարգ իրավիճակ Նոր Նորք վարչական շրջանում. բազալտե 35 մետրանոց հենապատը փլվել է՝ վնասելով նաև քաղաքացու ավտոմեքենան, ի՞նչ են մտածում չինովնիկները, երբ վտանգի մասին բազմիցս բարձրաձայնել ենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1.5 ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 25/1 բարձրահարկ շենքի բակում մոտ 35 մետր բազալտից և բետոնից կառուցված հենապատը ամբողջովին փլվել է։ Փլուզման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն այնտեղ կայանված Nissan Cube մակնիշի ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։ Մեքենայատերը կայանել է ավտոմեքենան, երեխայի հետ դուրս է եկել և մի քանի քայլ ավտոմեքենայից հեռանալուց հետո տեղի է ունեցել փլուզումը, և երջանիկ պատահականություն է, որ նրանք չեն տուժել։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը և էլեկտրոցանցի ներկայացուցիչները, ովքեր տարածքում հսկողություն են կատարում, որպեսզի քաղաքացիները չանցնեն վտանգավոր հատված։ Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը, տեղում են նաև Նոր Նորք վարչալան շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, նրա տեղակալ Արմեն Ալավերդյանը և կոմունալ բաժնի աշխատակիցները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամենակարևոր հարցերից մեկը նա է, թե ե՞րբ է վերանորոգվելու այս հենապատը, ու այս հենապատի մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմիցս ահազանգել է վարչական շրջանի ղեկավարին, մի երկու անգամ էլ անձամբ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի հետ ենք եղել նշված վայրում, սակայն թաղապետարանի պաշտոնյաները կարծես թե անտեսել են բնակիչների և մեր բարձրաձայնած խնդիրը ու հետևություններ չեն արել, ու հիմա ականատես ենք լինում փլուզմանը։ Դեպքի վայր է ժամանել թաղապետարանի կոմունալ տնտեսության վարչության ինչ-որ ներկայացուցիչ, ով իրեն դրել է ամենագիտունիկի տեղ ու ծալապակաս արտահայտություններ է անում, մինչդեռ «ամբախ-զամբախ» խոսելու փոխարեն լավ կաներ՝ իր չինովնիկ շեֆերի հետ խնդիրը լուծեին։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև՝ արդյո՞ք վնասված ավտոմեքենայի սեփականատերը կկարողանա փոխհատուցում ստանալ վնասի համար... դա էլ այլ հարց է։ Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, իսկ մինչ այդ թաղապետարանի ակնոցավոր այն պաշտոնյան, ով ասում էր, որ թաղապետարանը մեղք չունի փլուզման մեջ, հեռացվեց դեպքի վայրից, քանի որ իր ծալապակաս արտահայտություններով «սղոցում էր մարդկանց ներվերը»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր