211652_close_icon
views-count52143 դիտում article-date 16:49 12-06-2017

Մինչ Արաբկիրի թաղապետը Տարոն Մարգարյանի երդմնակալության ժամանակ ծափ է տալիս, իր վարչական շրջանում հերթական բնակելի շենքի հիմքերն են խարխլվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության ժամանակ ներկա է եղել նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը, ով գուցե լսել է նաև Տ. Մարգարյանի ելույթը, ելույթ որով վերընտրված քաղաքապետը խոստանում էր արդարացնել երևանցիների հույսերը: Մինչ Արաբկիրի թաղապետը ծափահարում էր Տ. Մարգարյանին, իր վարչական շրջանի Փափազյան 27/1 շենքի բնակիչները քանի օր է ՝ ահը սրտներում են գիշերում: Պատճառը շենքի նկուղներում առաջացած ջուրն է, որը արդեն մի քանի օր է՝ անխնա լցվում է նկուղներ, ինչն էլ կարճ ժամանակում 70-ականներին կառուցված շենքը, որը 5 հարկանի է և 2 մուտքանի, դառնալու է վթարային: Ֆոտոլրագրողի հետ զրուցում բնակիչներն ասում էին. «Քանի օր է՝ դիմել ենք համայնքապետարան, թեժ գիծ, համատիրություն, սակայն նրանց պատասխանը մեկն է. Ճշտեք ինչ ջուր է՝ խմելու, թե ոռոգման: Նման աշխարհացունց պատասխան կստանայինք երևի մեր չինովնիկներից: Հուսով ենք, որ Երևանի քաղաքապետը կտեղեկանա իրավիճակի մասին և իրեն ծափ տվող թաղապետին կհորդորի, որ ծափ տալով՝ ժողովրդի վստահությունը չի շահի, այլ պետք է մարդկանց վերքին դարման լինել»: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր