211652_close_icon
views-count15231 դիտում article-date 23:49 11-06-2017

Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության գործով շուրջ 50 կասկածյալի են ձերբակալել

Իրանյան ոստիկանությունը շուրջ 50 մարդու է ձերբակալել անցյալ շաբաթ Թեհրանում 17 մարդու կյանք խլած ահաբեկչության գործով: Այդ մասինհայտնում է Reuters գործակալությունը: Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին շաբաթ գիշեր հայտնել էր, որ ահաբեկչությունների գործով կասկածյալներ են ձերբակալվել, և առավել մեծ թվով ահաբեկիչներ են «մերկացվելու»: Հիշեցնենք, որ հունիսի 7-ի առավոտյան Իրանի մայրաքաղաքում մահապարտ ահաբեկիչը հարձակում էր իրականացրել այաթոլլա Ռուհոլլա Խոմեինիի դամբարանում, ինչպես նաև հրաձգություն էր տեղի ունեցել Իրանի խորհրդարանի շենքում: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Նմանատիպ նյութեր