Լոնդոնում ոստիկանների վրա հարձակման գործով նոր կասկածյալի են ձերբակալել
Լոնդոնում Բուքինգեմյան պալատի մոտ հարձակման գործով երկրորդ կասկածյալին են ձերբակալել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` 30-ամյա տղամարդուն ձերբակալել են Արևմտյան Լոնդոնում: Ոստիկանությունը խուզարկում է նրա տունը:
Իրավապահները նշել են, որ ավելի վաղ ձերբակալված 26-ամյա տղամարդը, որը Բուքինգեմյան պալատի մոտ հարձակվել է ոստիկանների վրա, ներկայում կալանավորված է: