Նիսի ահաբեկչության գործով 5 կասկածյալի մեղադրանք է առաջադրվել
Ֆրանսիական իշխանությունները մեղադրանքներ են առաջադրել Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության գործով 5 կասկածյալների, հաղորդում է BBC-ն:
Դատարանի առաջ է կանգնել 22-40 տարեկան 4 տղամարդ և 1 կին: Նրանցից 3-ը մեղադրվում են ահաբեկչական նպատակներով խմբակային սպանության, 2-ը՝ ահաբեկչական նպատակներով զենքի ոլորտում օրենսդրությունը խախտելու մեջ:
Ավելի վաղ դատախազ Ֆրանսուա Մոլինը հայտարարել էր, որ ահաբեկչությունն իրականացրած Մոհամեդ Բուհլելը դրան պատրաստվել էր մի քանի ամիս և ուներ հանցակիցներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան Նիսի Անգլիական ափի մոտ հավաքված մի քանի հազար մարդ դիտում էր Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունը, երբ Բուհլելը բեռնատարով մրխճվել է ամբոխի մեջ: Զոհվել է 84 մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը: