211652_close_icon
views-count2892 դիտում article-date 13:17 06-06-2017

Լևոն Արոնյանը Norway Chess կայծակնային մրցաշարում գրավեց 3-րդ հորիզոնականը

Հունիսի 5-17-ը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի է ունենում Norway Chess գերհզոր շախմատային մրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը և Անիշ Գիրին: Երեկ Ստավանգերում տեղի ունեցավ կայծակնային շախմատի մրցաշար, որի հաղթողը իրավունք ստացավ ընտրելու մրցաշարում իր մեկնարկային համարը: Այնուհետև այդ իրավունքն անցավ էր 2-րդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստին և այդպես շարունակ: 10 շախմատիստից բաղկացած շրջանային մրցաշարում մեկնարկային համարը կարևոր է նրանով, որ 1-5-րդ համարների տակ հանդես եկող շախմատիստները 5 պարտիա կխաղան սպիտակ խաղաքարերով և 4 պարտիա՝ սևերով: Կայծակնային մրցաշարի արդյունքներ. 1.Կարլսեն Մագնուս – 7½/9 2. Նակամուրա Հիկարու – 5½/9 3. Արոնյան Լևոն – 5½/9 4. Վաշիե-Լագրավ Մաքսիմ – 5/9 5. Կրամնիկ Վլադիմիր – 4½/9 6. Կարյակին Սերգեյ – 4½/9 7. Անանդ Վիշվանաթան – 4/9 8. Սո Ուեսլի – 4/9 9. Կարուանա Ֆաբիանո – 3/9 10. Գիրի Անիշ– 1½/9 Այնուհետև մասնակիցները ընտրեցին մեկնարկային համարները:

Նմանատիպ նյութեր