71230 դիտում
09:39 06-06-2017
Խոշոր ավտովթար Երևանում. «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ բախվել են թիվ 41 երթուղին սպասարկող ГАЗель-ը և Toyota-ն, իսկ վերջինը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ, բախվել են Քանաքեռ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Ազատյանի վարած Toyota մակնիշի 01 QG 010 համարանիշի և Երևան քաղաքի Բագրատունյաց 21 շենքի բնակիչ՝ 36-ամյա Գուրգեն Խուրշուդյանի վարած թիվ 41 երթուղին սպասարկող ГАЗ 32213 մակնիշի 4672 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Վերջինն էլ բախվել է այդ պահին կայանված վիճակում գտնվող Երևան քաղաքի Դրոյի փողոցի 5-րդ շենքի բնակիչ՝ 46-ամյա Գագիկ Մովսիսյանի վարած Mercedes16 XX 116 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Ա. Ազատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17-րդ ջոկատը` հրամանատարի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ և հրշեջ-փրկարարներ, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականը, ինչպես նաև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+