211652_close_icon
views-count139414 դիտում article-date 17:53 03-06-2017

Ողբերգական դեպք Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ախուրյանի շաքարի գործարանում դեռևս անհայտ պայմաններում մահացել է աշխատակիցներից 1 հոգի, իսկ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել ժամը 14։00-ի սահմաններում։ Վիրավորը 31 տարեկան է, մահացածն էլ՝ մոտ 40։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված շաքարի գործարանը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ և նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքներն ու մահացածի և վիրավորի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր