211652_close_icon
views-count81479 դիտում article-date 10:19 03-06-2017

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. վիրավորները բժիշկներին ասում էին. «Գնում էինք գաղութ՝ մեր ախպերներին տենալու». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Daewoo մակնիշի 34 PP 547 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, այնուհետև արմատախիլ արել ծառեր և կողաշրջվելով՝ հայտնվել ճանապարհի կողմնակում՝ ծառերի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանել են բժիշկները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները գտնվում էին ոչ սթափ վիճակում, քանի որ նրանց վրայից ուժեղ ալկոհոլի հոտ է փչել, իսկ երբ ավտոմեքենան ԱԻՆ ՓԾ Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները դարձի բերեցին, այնտեղ հայտնաբերեցին 3 գարեջրի բացված կիսադատարկ շշեր։ Փաստի առթիվ ՃՈ 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչներ՝ 21-ամյա Հենրիկ Մխիթարյանը, 30-ամյա Արթուր Արզումանյանը և Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ՝ 34-ամյա Կիմ Գևորգյանը։ Գ. Շամշյանը հայտնում է, որ վիրավորները բժիշկներին ասում էին, որ իրենք մեկնում էին գաղութ՝ «իրենց ախպորը տեսակցության» և բոլոր վիրավորներն էլ եղել են ոտաբոբիկ։ Բոլորը ենթարկվել են բժշկական փորձաքննության։ Պարզվել են՝ նրանք եղել են ոչ սթափ /խմած, մինչև 82 աստիճան/ վիճակում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր