211652_close_icon
views-count6370 դիտում article-date 19:04 30-05-2017

Շրջանառության մեջ դրվեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին նվիրված նամականիշ

Այսօր Օլիմպավանում մարվեց եւ շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ` նվիրված «Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային: Նամականիշը մարեցին Արթուր Ալեքսանյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Խաչատրյանը եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Գեղաթերթիկի վրա պատկերված են Ռիո-2016-ում Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերից հատվածներ, ինչպես նաեւ ըմբիշի ոսկե մեդալը` տեղադրված օլիմպիական օղակների մեջ: «Կարծում եմ սա պատմություն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը` իրեն նվիրված նամականիշի մարումից հետո. «Ինձ համար մեծ պատիվ է, որ իմ նկարով նամականիշ է մարվում: Փոքր ժամանակ, երբ տեսնում էի մեր օլիմպիական չեմպիոնների նամականիշերը, չէի էլ կարող պատկերացնել, որ կլինի նաեւ իմը: Շնորհակալ եմ «Հայփոստ»-ին: Սա ինձ ուժ կտա հետագայում եւս բարձր պահել Հայաստանի պատիվը: Նամականիշը շատ գեղեցիկ էր»,- նշեց օլիմպիական չեմպիոնը: Խոսելով առաջին անգամ Օլիմպավանում ընթացող ուսումնամարզական հավաքի մասին, Ալեքսանյանն ասաց, որ Օլիմպավանը կառուցված է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան եւ ամեն բան իդեալական է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր