211652_close_icon
views-count9543 դիտում article-date 23:31 28-05-2017

Իսլամիստ­ զինյալները Ֆիլիպինների հարավում սպանել են 19 խաղաղ բնակչի

Ֆիլիպինների հարավում իսլամիստ­ զինյալները սպանել են 19 խաղաղ բնակչի: Կառավարական զորքերի ու ահաբեկիչների միջև բախումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 85­-ի: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ֆիլիպինների իշխանությունների տեղեկություններով՝ քաղաքացիական անձանց կողմից զինյալների սպանությունը տեղի է ունեցել Մարավի քաղաքում: Զոհերի շարքում են երեք կին և մեկ երեխա: Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մայիսի 23­-ի երեկոյան Մինդանաո շրջանում հայտարարել է ռազմական դրություն: Ֆիլիպինների բանակը Մարավի քաղաքում ոչնչացրել է 13 զինյալի: Մարավիյում այս պահին շարունակվում են կառավարական ուժերի ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցող իսլամիստների միջև բախումները:

Նմանատիպ նյութեր