211652_close_icon
views-count7839 դիտում article-date 21:58 28-05-2017

Ճապոնիան Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների սեփական փաթեթ է պատրաստում

Ճապոնիան Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների սեփական փաթեթ է պատրաստում վերջին երկու շաբաթներին Փխենյանի իրականացրած բալիստիկ հրթիռների արձակումների հետ կապված: Այդ մասին հայնում է ճապոնական NHK հեռուստաընկերությունը: Հեռուստաալիքը նշում է, որ Ճապոնիան կաշխատի պնդել ՄԱԿ ԱԽ-ի կողմից նոր պատժամիջոցների ընդունման հարցում, ինչի համար հույս ունի ստանալ Ռուսաստանի և Չինաստանի աջակցությունը, բայց քանի որ ի տարբերություն ԱՄՆ-ի՝ այս երկու երկրները առաջնայնություն են համարում երկխոսություն վարելը, Տոկիոն սկսել է Հյուսիսային Կորեայի դեմ սեփական պատժամիջոցների քննարկումը: Ճապոնիայոում Հյուսիսային Կորեայի դեմ գործող պատժամիջոցների համաձայն՝ արգելած է լաստանավային հաղորդակցությունը երկու երկրների միջև, Հյուսիսային Կորեայի նավերի մուտքը Ճապոնիայի նավահանգիստներ, ինչպես նաև բոլոր տեսակի ներկրումներն ու արտահանումները: Նախատեսվում է նավերի զննության համակարգում լրացուցիչ պարամետրեր ներդնել՝ բացի արգելված սարքավորման և մասնիկների արդեն գոյություն ունեցող ցանկից:

Նմանատիպ նյութեր