211652_close_icon
views-count3164 դիտում article-date 16:25 27-05-2017

Նոր ենք սկսում հիշել հայկական արտադրանքի համը. Վերոնիկա Նիկիշինա

Ռուսաստանի Դաշնությունում մեծ հետաքրքրությամբ ու սիրով են ընդունում ռուսական շուկա մուտք գործած հայկական ապրանքները: Դրանք վերաբերում են արդյունաբերական, գյուղատնտեսական, սննդի արտադրանքներին և ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ Վերոնիկա Նիկիշինան: «Կարծում ենք, այստեղ մեծ ներուժ կա, քանի որ նոր ենք սկսում հիշել այդ արտադրանքների համը և ինչպես հայկական արտադրության, այնպես էլ համատեղ արտադրված ապրանքները ունեն մեծ ներուժ»,- ասել է Նիկիշինան։

Նմանատիպ նյութեր