Առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան
                        Առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան:
Մեգա աստղ, ով գրավել է աշխարհի լավագույն բեմերը, ում կատարումը բարձր են գնահատել The New York Times-ը և այլ հեղինակավոր պարբերականներ, ում ձայնն արտահայտում է մարդկային հույզերի ողջ դիապազոնը:
Ջիոևայի մենահամերգին ընդառաջ (որը կայանալու է հունիսի 24-ին) ՀԱՖՆ-ը և ՀԲԸՄ-ը կազմակերպել են բաց հանդիպում-քննարկում լրագրողների և երաժշտասերների հետ:
Հանդիպման բանախոսներ՝ Վերոնիկա Ջիոևա և Էդուարդ Թոփչյան: Հանդիպման լեզու՝ հայերեն, ռուսերեն (կլինի թարգմանիչ): Հանդիպման օրը՝ մայիսի 27-ին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

