211652_close_icon
views-count3992 դիտում article-date 15:46 27-05-2017

Իրանից 15 հայ գիտեմ, որ Հայաստանում ներդրում են արել ու սնանկացել են, գնացել. Էմմա Բեգիջանյան

Հայաստանի և իրանի ռազմական շահերը համընկնում են, սակայն տնտեսական փոխհարաբերությունները գոհացուցիչ չեն. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց իրանագետ Էմմա Բեգիջանյանը: «Տարվա ընթացքում 250 միլիոն դոլարի շրջանառություն կա, որը կարելի է ասել, որ ոչինչ է՝ հաշվի առնելով երկու երկրների ներուժը»,- ասաց նա: Իրանագետը համեմատական գնահատականներ ներկայացրեց Իրանի և Թուրքիայի տնտեսական գործակցության վերաբերյալ: «2002-2016 թվականներին Իրանից Թուրքիա եղել է 101 միլիարդ դոլարի ներդրում»,- ասաց նա և նշեց, որ եթե նույնիսկ մեկ միլիարդն այստեղ ներդրվեր, ապա շատ բան կփոխվեր: Իրանագետը տեղեկացրեց, որ իր ծանոթ իրանցիները, որոնք Հայաստանում փորձել են ներդրումներ են արել, սակայն հաջողության չեն հասել: «Իրանցի գործարարները շահագրգիռ չեն այստեղ ներդրում անել: Ես օրինակ՝ Իրանից 15 հայ գիտեմ, որ ներդրում են արել ու սնանկացել են, գնացել: Ընդհանրապես տնտեսական փոխհարաբերությունների ծավալը հիմնականում պայմանավորված է ներդրումներով և ոչ թե միայն արտահանումներով և ներմուծումներով»,- ասաց Էմմա Բեգիջանյանը։ Իրանագետ նկատեց, որ Հայաստանը և Իրանը կարող են համագործակցությունը խորացնել նաև զբոսաշրջության բնագավառում։

Նմանատիպ նյութեր