211652_close_icon
views-count46577 դիտում article-date 18:30 27-05-2017

Նոր մանրամասներ՝ Տիգրանաշենի ոլորաններում Nissan Pathfinder-ի խոշոր վթարից. պարզվել է վարորդի և վիրավորների ինքնությունը. բոլորը Ստեփանակերտի բնակիչներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Զոհրաբյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է մայիսի 24-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի /Քյարքի/ ոլորաններում վթարի ենթարկված Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի վարորդի և վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ավտոմեքենան վարել Ստեփանակերտի Հեքիմյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Աղաբալյանը, վիրավորներն են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 31-ամյա Արսեն Դոլուխանյանը և 36-ամյա Արմեն Մինասյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Աղաբալյանն աշխատում է Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարարությունում՝ որպես անվտանգության գլխավոր մասնագետ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/24/1067860/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։00-05։30-ն ընկած ժամանակահատվածում Nissan Pathfinder մակնիշի 30 CC 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի /Քյարքի/ ոլորաններում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ապառաժ քարերի վրա։ Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Արարատի ոստիկանապետ Համլետ Համբարյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր