211652_close_icon
views-count2593 դիտում article-date 15:25 27-05-2017

Իրաքյան ուժերը սկսել են Մոսուլում ԻՊ ահաբեկիչների վերջին «հանգրվանի» գրավման օպերացիան

Իրաքի զինված ուժերը սկսել են Մոսուլում «Իսլամական պետութուն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների վերջին դիրքի գրավման օպերացիան։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրաքի ԶՈՒ հրամանատարությանը։ Գործակալությունը նշում է, որ իրաքցի զինվորականները ինքնաթիռներից թերթիկներ են գցել՝ կոչ անելով տեղի բնակչությանը լքել տարածքը, սակայն փաստը մտահոգություն է առաջացրել մի քանի մարդասիրական օգնությամբ զբաղվող խմբերի մոտ։ Վերջին հանգրվանը, որտեղ գտնվում են ԻՊ գրոհայինները, գրավում է քաղաքի հին թաղամասի կենտրոնական հատվածը և Տիգրիս գետի արևմտյան ափին հարակից 3 շրջանները։ Ավելի վաղ Պենտագոնըհայտնել էր, որ Մոսուլում միջազգային կոալիցիոն ուժերի հարվածի հետևանքով շուրջ 100 մարդ էր զոհվել։

Նմանատիպ նյութեր