211652_close_icon
views-count5199 դիտում article-date 18:58 26-05-2017

Վեոլիա Ջուրը աշխատում է. վթարն Ալավերդիում վերացրեցին «թարմ հետքերով»՝ գիշերը, մթության մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկվա օրը Վեոլիա Ջրի «Արևմուտք» տարածաշրջանի տնօրինության «Ալավերդի» տեղամասի աշխատակիցների համար լավագույններից համարել չի կարելի: Երեկոյան ահազանգ եղավ, որ վթարվել է Լոռու մարզի Սանահին և Սարահարթ համայնքները սնող ջրագիծը: Րոպեներ անց արդեն աշխատակիցները վթարի վայրում էին: Իսկ դա երեկոյան ժամը 21:30 էր: Տեղում պարզվեց, որ «տրաքել» է Ալավերդի քաղաքով անցնող Սանահին-Սարահարթ 300 մմ տրանագծով պողպատե ջրագիծը: Օպերատիվ ձեռնարկված աշխատանքների արդյունքում մինչև ժամը 01:00-ն հնարավոր եղավ վերացնել վթարն ու խուսափել նշված համայնքների ջրազրկումից: Ասենք՝ «Ալավերդի» տեղամասի աշխատակիցները հապաղելու իրավունք չունեին էլ: Եւ ահա թե ինչու: Բացի այն, որ տեղի օրվա կարգավորիչ ջրամբարը դատարկվելու դեպքում առավոտյան կջրազրկվեր երկու մեծ համայնք, այլ նաև հնարավոր էր եւս մեկ արտակարգ իրավիճակի առաջացում: Բանն այն է, որ վթարված ջրագիծը անցնում էր Դեբեդ գետի հենապատի հարևանությամբ: Այսինքն` վթարի վերացումը ուշացնելը կարող էր բերել հենապատի փլուզման, որին կհաջորդեր գետի հունի վարարումը` իր բոլոր անկանխատեսելի հետևանքներով: Իսկ թե այս ամենին հասնելը ինչ ջանք ու եռանդ պահանջեց աշխատակիցներից, երևում է կից լուսանկարներից: Գիշերային մթության մեջ աշխատելը կրկնակի բարդ էր ու պատասխանատու: Իսկ որպես փոխհատուցում աշխատակիցները ստացան նշված տարածքի սպառողների գոհունակությունն ու երախտագիտությունը: [b]Հանրային կապերի ծառայություն, Վեոլիա Ջուր ՓԲԸ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր