211652_close_icon
views-count4820 դիտում article-date 17:57 26-05-2017

Արցախի պաշտպանության նախարարության Քրիստաֆոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում նույնպես տեղի ունեցավ վերջին զանգի հանդիսավոր արարողություն

Մայիսի 26-ին, ինչպես հանրապետության մյուս բոլոր կրթօջախներում, այնպես էլ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության Քրիստաֆոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել վերջին զանգի հանդիսավոր արարողություն: Վարժարանն այս տարի թողարկել է 28 շրջանավարտ, որոնց մեծամասնությունը կշարունակի կրթությունը հանրապետության և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում: Նշենք նաև, որ այս տարի առաջին անգամ ռազմամարզական վարժարանի շրջանավարտների թվում է նաև մեկ աղջիկ: [b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր