211652_close_icon
views-count6730 դիտում article-date 11:40 26-05-2017

Սպիտակ Տունը «մեկնաբանել է» Թրամփի կողմից Չեռնոգորիայի վարչապետին կոպտորեն հրելու միջադեպը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը մեկնաբանել է նախօրեին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչի նկատմամբ ցուցաբերած ոչ պատշաճ վերաբերմունքը, երբ վերջինս Մարկովիչին հրելով իր համար տեղ է բացում, որպեսզի կանգնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգի կողքին, հաղորդում է Ria Novosti-ն։ Տեսագրությունն արագորեն տարածվել է համացանցում՝ առաջացնելով շատերի զայրույթն ու դժգոհությունը։ «Ես այդ տեսանյութը չեմ տեսել»,-հայտարարել է Սփայսերը։ Սակայն նշել է, որ լուսանկարվելու համար նախապես հստակեցվել է նախագահների շարվելը, և, ինչպես ինքն է ենթադրում, Թրամփը ցանկացել է կանգնել այնտեղ, որտեղ իր տեղն էր նախատեսված։ Չեռնոգորիայի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ Թրամփի կողմից իրեն հրելը պատահաբար է եղել և ինքը դրա վրա ուշադրություն չի դարձրել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր