211652_close_icon
views-count88214 դիտում article-date 19:03 25-05-2017

Եփրեմյանների ընտանիքի շնորհիվ Վերին Արտաշատ գյուղում կանգնեցվեցին խաչքարեր. գյուղացիներն այն արդեն համարում են իրենց համար սրբավայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 25-ին, մարդաշատ էր Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի կենտրոնական հրապարակում: Մշակույթի տան հարևանությամբ, Եփրեմյանների ընտանիքի կողմից վերածվել է սրբավայրի, որտեղ այսօր տեղի ունեցավ խաչքարերի բացում՝ նվիրված 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս առյուծ նահատակված զինվորների ու սպաների հիշատակին: Մինչ Խաչքարերի օրհնման արարողակարգը Տեր Մխիթար Ալոյանի կողմից, գյուղի մշակույթի պալատում «Կարոտել եմ» հերոսական մոնոդրաման. Հեղինակ և բեմադրող ռեժիսոր Արսեն Ղազարյան, զինվոր դերակատար Արմեն Սարգսյան, կոմպոզիտոր Վահե Հայրապետյան տեղի ունեցավ թատերական միջոցառում, որի ժամանակ ներկայացման գլխավոր հերոսը դահլիճին հուզեց իր կերպարով: Միջոցառմանը ներկա էր Արարատի մարզպետ Արայիկ Գրիգորյանը, զինվորականներ, հյուրեր՝ ինչպես Հանրապետությունից, այնպես էլ ԱՊՀ և արտասահմանյան երկրներից, որից հետո հոգևոր հովվի կողմից օրհնվեցին խաչքարերը ու հետո տեղի ունեցավ կենդանի համերգ: Իրենց կենդանի կատարմամբ հանդես եկան ՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» երգի համույթը, սիրված ու ճանաչված երգիչ- երգչուհիներ Դավիթ Ամալյանը, Գոհար Հովհաննիսյանը, Համլետ Գևորգյանը, Արսեն Գրիգորյան - Ասոն, Ռուբեն Սասունցին, Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Զաքարյան ապարանցին: Միջոցառումը համակարգեց և հաղորդավարեց ռեժիսոր Արսեն Ղազարյանը: Տարածքի ամբողջ բարեկարգման ու խաչքարերի տեղադրման գաղափարի հեղինակներն են Գարեգին և Րաֆիկ Եփրեմյանները, ճարտարապետն է Գեղամ Բադալյանը: Միջոցառմանը ներկա գյուղացիները իրենց խոսքում ասում էին. «Այս տարածքը՝ շնորհիվ գյուղի բնակիչներ, Եփրեմյան գերդաստանի անադամների, այսօրվանից մեզ համար դառնում է սրաբատեղի: Ամեն անգամ այցելելով այս վայրը, հպարտությամբ վերհիշելու ենք մեր սահմաններն անառիկ պահող առյուծ տղերքին, խնկարկելու ենք նահատակված հերոսների հիշատակի առաջ ու ի լուր աշխարհի հայտարարելու ենք՝ «Մենք նրանց բացակա չենք դնում»: Միայն իր գյուղը, իր քաղաքն ու հայրենիքը սիրողները այսպիսի հսկայածավալ աշխատանքներ կկատարեին ու այդպիսի ընտանիքներ թե՛ Հանրապետությունում, և թե՛ մեր գյուղում շատ կան, վկան՝ Եփրեմյաններն են: Կրկին անգամ մեր խոնարվումն ենք բերում առյուծածին ծնողների առաջ, որ նրանք ծնել ու դաստիարակել են առյուծ Մհեր, Սասնա Դավիթ, Մոնթե, Չաուշ, Զորավար Անդրանիկ, Սպարապետ Վազգեն և այլն: Հավերժ փառք մեր հերոսներին»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 735+
735+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր