211652_close_icon
views-count3847 դիտում article-date 20:45 25-05-2017

Մշակույթը Հայաստանում նոր երանգ է ստանում՝ շնորհիվ «Հուսո առագաստ» հեղինակային երգի համահայկական փառատոնի

Արդեն 3-րդ տարին անընդմեջ բարդ մշակույթը Հայաստանում նոր երանգ է ստանում՝ շնորհիվ «Հուսո առագաստ» հեղինակային երգի համահայկական փառատոնի, որն իրականացվում է «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորման և «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից։ Փառատոնի իրականացման առանցքային նպատակը ոչ միայն երիտասարդ հեղինակ-կատարողների բացահայտումն է, նրանց ստեղծագործական գործունեությունը խթանելը և բեմ տրամադրելը, այլև մշակութային միջավայր ստեղծելը, հեղինակ-կատարողների ու հեղինակային երգի սիրահարների միջև անմիջական շփում ապահովելը: Այս տարի փառատոնն ընդգրկում է միջազգային շրջանակներ. հայ անվանի հեղինակ-կատարողներից և բարդ ժանրում սկսնակ ստեղծագործողներից (նոր սերունդ) բացի՝ «Հուսո առագաստ-2017»-ին մասնակից են երկու տասնյակից ավելի հեղինակ-կատարողներ Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից։ Այս տարի փառատոնն իրականացվելու է հուլիսի 14-16-ը (3 օր) Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի «Վիշապ» լողափում։ Բոլոր նրանք, ովքեր ստեղծագործում են բարդ ժանրում, կարող են լրացնել օնլայն հայտը և մասնակցել «Հուսո առագաստ-2017»-ին՝ «Լավագույն տասնյակ» անվանակարգում ընդգրկվելու հավակնությամբ։ Փառատոնն ընթանում է 2 փուլով՝ նախընտրական և եզրափակիչ։ 1-ին փուլում կազմակերպվում են լսումներ Երևանում՝ հայտատու հեղինակ-կատարողների անմիջական մասնակցությամբ։ Ժյուրին ընտրում է նորանուն հեղինակ-կատարողների լավագույն տասնյակ, որն էլ հանդես է գալիս 2-րդ՝ եզրափակիչ փուլում։ Փառատոնն ամփոփվում է անվանակարգեր շնորհող հավաստագրերի, շնորհակալագրերի, նվերների հանձնման արարողությամբ և բարդ ժանրի մի քանի սերունդների մասնակցությամբ մեծ գալա համերգով։ [url=https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd4H_sidICcz6SWZYFk0VaJjxRW9kt1IzHPo86b_plvBscEVw/viewform?entry.1728918640=%D5%80%D5%A1%D5%B5%D5%BF%D5%AB+%D5%AC%D6%80%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6+%D5%BE%D5%A5%D6%80%D5%BB%D5%B6%D5%A1%D5%AA%D5%A1%D5%B4%D5%AF%D5%A5%D5%BF%D5%9D+17.06.2017&entry.338182030&entry.1760780330&entry.456475786&entry.2002687869&entry.1093278961&entry.727149641&entry.916993703&entry.1513816429&entry.1358072604&entry.2145217967&entry.1725997076&entry.1713679335&entry.1837453068&entry.794470491&entry.1519484417] Օնլայն հայտը[/url]

Նմանատիպ նյութեր