211652_close_icon
views-count6542 դիտում article-date 14:29 25-05-2017

Ադրբեջանը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին արգելել թռիչքներն Արցախի վրայով

Ադրբեջանը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին «քայլեր ձեռնարկել՝ արգելելու համար Արցախի Հանրապետության վրայով թռիչներն արգելելու ուղղությամբ»։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է haqqin.az-ը։ Հաջիևի խոսքով՝ Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջիկների տեղափոխելու ծրագիրը «Երևանի հերթական սադրանքն է»։ «Հայաստանի նման գործողությունները լուրջ վնաս են հասցնում հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին և դիտավորյալ ծառայում հակամարտության սրացմանը»,-հայտարարել է նա։ Հաջիևի «խորին համոզմամբ՝ Ստեփանակերտի օդանավակայանը ամրագրված է Ադրբեջանի սոցիալական կոդով»։

Նմանատիպ նյութեր