211652_close_icon
views-count2194 դիտում article-date 10:21 25-05-2017

Վերջին զանգի համար նախատեսված ծախսերը հասնում են 100 հազարի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «armtimes.com-ին Գյումրու թիվ 41 դպրոցի ավարտական՝ 9-րդ դասարանի աշակերտներից մեկի ազգականը երեկ տեղեկություն հայտնեց այն մասին, որ վերջին զանգի համար նախատեսված ծախսերը հասնում են 100 հազար դրամի: Վերջինս խնդրեց չհրապարակել իր ինքնությունը՝ երեխային հետագա խնդիրներից զերծ պահելու համար: «Պարուսույցի մոտ ինչ-որ պար բեմադրել են սովորում, դրա համար են գումար հավաքում: Բեմի ձևավորման համար դիզայներ են հրավիրել՝ նրան են վճարելու: Հագուստով և այս ծախսերով մոտ 100 հազար դրամ են հավաքում: Այնպես չէ, որ 100 հազարը դպրոց են տանում, այլ երեխաները իրենց հագուստ էլ են գնում, դա էլ է մտնում այդ գումարի մեջ: Բոլորը առնում, հագնում են, ինչպես կլինի, որ մեկը հագնի, մյուսը՝ չէ»,- նշեց «armtimes.com-ին դիմած քաղաքացին: Այս տեղեկությունների հետ կապված զրուցեցինք նաև Գյումրու թիվ 41 դպրոցի տնօրեն Անահիտ Աթոյանի հետ: Վերջինս կտրուկ հերքեց այս տեղեկությունները: «Ես տեղյակ չեմ, նման բան չկա: Իրենք ծնողների նախաձեռնությամբ ինչ-որ բան անում են, բայց ես չգիտեմ, թե ինչ: Այդքան գումար էլ չեն հավաքում, դա ճիշտ չէ: Շրջանավարտներին վերջին դասին նախապատրաստվել օգնում է դասղեկի ծանոթներից մեկը»,- ասաց դպրոցի տնօրեն Անահիտ Աթոյանը: Մեր այն հարցին, թե դասղեկի ծանոթը գումարով է աշակերտներին օգնում կազմակերպչական հարցերում, դպրոցի տնօրենը նշեց. «Չգիտեմ, կարող եմ ճշտել և ասել»,- ասաց նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր