211652_close_icon
views-count10519 դիտում article-date 19:39 03-11-2020

Մերձավոր Արևելքից ԼՂ հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների թիվը հասնում է 2 հազարի․ Սերգեյ Լավրով

Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների թիվը մոտենում է 2000-ի: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում, գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/03/lavrov/3433995]Tert.am[/url]-ը: «Մեզ, իհարկե, անհանգստացնում է ղարաբաղյան հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին քաղացողներին օգտագործել իրենք հնարավորությունները վարձկանների տեղափոխումը կանխելու համար, որոնց թիվը, առկա տեղեկությունների համաձայն, հակամարտության գոտում արդեն մոտենում է 2000-ի»,- ասել է Լավրովը: Նախարարն ընդգծել է, որ այդ հարցին անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պարբերական շփումների ժամանակ:

Նմանատիպ նյութեր