211652_close_icon
views-count1485 դիտում article-date 15:29 03-09-2015

Իրանում մեծամասշտաբ զորավարժություններ են անցկացվում. կամավորների թիվը հասնում է 50 հազարի

Իրանում այսօր մեկնարկել են «Բասիջ»-ի աշխարհազորայինների մասնակցությամբ լայնածավալ զորավարժանքները, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները: Զորավարժանքներին մասնակցում են շուրջ 50,000 կամավորներ՝ 25 գումարտակներից: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ալի Ջաֆարի Մոհամմադի խոսքով՝ վարժանքների նպատակն է կարողանալ չեզոքացնել երկրի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը, ինչպես նաև հմտանալ փրկարարական օպերացիաներում և սովորեցնել այդ հմտությունները հասարակ քաղաքացիներին: «Բասիջ»-ի կիսառազմական կազմավորումները ստեղծվել են 1979 թվականին՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամնեիի որոշմամբ:

Նմանատիպ նյութեր