211652_close_icon
views-count1851 դիտում article-date 12:19 25-05-2017

Նավթի համաշխարհային գները բարձրանում են

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։ Այսպես, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հուլիս ամսվա մատակարարումների ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.80 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 54.39 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան նավթի հուլիս ամսվա մատակարարումների ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.78 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 51.76 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր