211652_close_icon
views-count3670 դիտում article-date 17:07 24-05-2017

«Յուվենտուսը» պատրաստ է Մբապեի համար պայքարել «Ռեալի» հետ

«Յուվենտուսը» նույնպես միացավ այն գրանդ ակումբներին, որոնք ցանկանում են ձեռք բերել «Մոնակոյի» տաղանդավոր հարձակվող Կիլիան Մբապեին: Տուրինցիները պատրաստ են ֆրանսիացու տրանսֆերի համար պայքարել «Ռեալի» հետ: Բացի այդ, իտալական ակումբը հետաքրքված է «Մոնակոյի» ևս երեք խաղացողով. Տյեմուե Բակայոկոն, Տոմա Լեմարը և Ֆաբինյոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեին ցանկանում են ձեռք բերել նաև «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»: «Մոնակոն» հարձակվողի համար պահանջում է նվազագույնը 120 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր