211652_close_icon
views-count3044 դիտում article-date 17:11 23-05-2017

200 մլն դոլար վարկով գնված ռուսական զինզինատեսակները Հայաստանին մատակարարվում են ժամանակից շուտ. Լևոն Այվազյան

Ռուսաստանից 200 մլն դոլար վարկով ձեռք բերված սպառազինության մատակարարումը Հայաստանին իրականացվում է առանց ուշացումների, նույնիսկ որոշ զինատեսակներ մատակարարվում են ժամանակից շուտ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը: Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտարարել էր, որ ՌԴ-ն կշարունակի պաշտպանական զինտեխնիկայի մատակարարումը Հայաստանին, Բելառուսին և Ղազախստանին՝ պայմանագրերին համապատասխան: Լևոն Այվազյանը անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց, որ 2017 թ-ին սպառազինության մատակարարումը լինելու է ինչպես 200 մլն-ի շրջանակում, այնպես էլ ըստ ընթացիկ պայմանավորվածությունների: Լևոն Այվազյանը ընդգծեց, որ զենքի բոլոր տեսակները ներկայացնել չի կարող, երբ հարկ լինի, դրա մասին համապատասխան հայտարարություն կարվի, բայց այն, ինչ 200 մլն-ի շրջանակում է ձեռքբերվում, հայտնի է, հրապարակված է:

Նմանատիպ նյութեր