211652_close_icon
views-count8471 դիտում article-date 22:51 21-05-2017

Իտալիայի կառավարությունը կհանրայնացնի միջնադարյան ամրոցներն ու մենաստանները

Իտալիայի կառավարությունը մտադիր է հանրայնացնել միջնադարյան ամրոցներն ու մենաստանները: Այդ մասին հայտնում է CNBC-ին: Ըստ աղբյուրի` դրա համար Իտալիայի իշխանությունները մտադիր են անհատույց տրամադրել 103 պատմական շենքեր, այդ թվում՝ միջնադարյան ամրոցներ, առանձնատներ և մենաստաններ, պայմանով, որ դրանց նոր տերերը դրանք զբոսաշրջային վայր կդարձնեն: Այդ բոլոր շինությունները տեղակայված են Իտալիայի կենտրոնական ավանդական ութ զբոսաշրջային երթուղիների երկայնքով, ինչպես նաև Սիցիլիայում և Սարդինիայում: Նախագծի հաջողության դեպքում կառավարությունը երկու տարվա ընթացքում ցանկացողներին ևս շուրջ 200 օբյեկտ կտրամադրի:

Նմանատիպ նյութեր