211652_close_icon
views-count1237 դիտում article-date 16:17 14-08-2014

Կվերականգնվի Դաշտադեմի միջնադարյան ամրոցը

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով՝ ՀՀ մշակույթի նախարարությունը 2008-2010թթ. հարկադրված ընդհատել էր Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված Դաշտադեմի միջնադարյան (VII-XIXդդ.) ամրոցի վերականգնման աշխատանքը: Այս մասին է տեղեկացնում ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: 2012թ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների հիմնադրամ է ներկայացվել ամրոցի և դրա շրջակայքի մշակութային ժառանգության, տարածքների ուսումնասիրման, գնահատման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման համալիր ծրագիրը, որի ամբողջական իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 5.5 մլն ԱՄՆ դոլար: 2013թ. ծրագիրը հավանության է արժանացել: Դրա մեկնարկի համար նախատեսված է հատկացնել շուրջ 550 հազար ԱՄՆ դոլար՝ պայմանով, որ ամրոցն իր ներքին տարածքով բացառապես լինի ՀՀ սեփականությունը: Այդ նպատակով գործադիրն ընդունել է Դաշտադեմի ամրոցի տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու, գույքը ձեռք բերելու համար շուրջ 23.5 մլն դրամ հատկացնելու որոշում: Դրանով իսկ ստեղծվել են համալիր ծրագիրն իրականացնելու անհրաժեշտ պայմաններ և իրավական դաշտ: 2014թ. օգոստոսի 25-30-ը Իտալիայում «Էմիլիա Ռոմանա» դասական երաժշտության միջազգային փառատոնին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարությունը հատկացրել է 30 մլն ՀՀ դրամ: Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի միջև Երևան քաղաքում այդ համալսարանի մասնաճյուղի հիմնադրման համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Նմանատիպ նյութեր