211652_close_icon
views-count18858 դիտում article-date 19:41 21-05-2017

ՀՀ մշակույթի նախարարության և « Սայաթ-Նովա» մշակութային միության նախաձեռնությամբ Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ անցկացվեց աշուղին նվիրված ավանդական վարդատոն . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 22-ին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և «Սայաթ­-Նովա» մշակութային միության նաձեռնությամբ Սայաթ­-Նովայի հուշարձանի մոտ անցկացվեց աշուղին նվիրված ավանդական վարդատոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավանդական տոնի ընթացքում արվեստասեր հասարակությունը հարգանքի տուրք մատուցեց մեծ սիրահարին, ինչպես նաև արտասանեցին Սայաթ­-Նովայի տաղերը, կատարեցին նրա ստեղծագործությունների հիման վրա գրված երգերը: Միջոցառման ընթացքում համերգային կատարումով հանդես եկավ «Սայաթ­-Նովա» երգի վաստակավոր անսամբլը, ինչպես նաև «Սասնա Ծռեր» և «Նուբար» խմբերը, «Կարին» ավանդական երգի և պարի ազգագրական համույթը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 385+
385+

Նմանատիպ նյութեր