211652_close_icon
views-count11543 դիտում article-date 19:27 21-05-2017

Մեքսիկացիները ծեծի են ենթարկել ռուսաստանի քաղաքացուն և պահանջել արտաքսել երկրից

Ռուսաստանի քաղաքացի Ալեքսեյ Մակեևը, որին մեքսիկական Կանկուն քաղաքում ամբոխը քիչ էր մնում դատաստանի ենթարկեր, կոմայի մեջ է: Մեքսիկական իշխանությունները նրան կասկածում են սպանության մեջ, իսկ տեղի բնակիչները պահանջում են նրան արտաքսել երկրից: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նա այդ վիճակին հասել է այն բանի պատճառով, որ պարբերաբար վիրավորել է տեղի բնակիչներին, հարձակվել կանանց և երեխաների վրա և այս ամենը ձայնագրելով` տեսանյութերը տեղադրել համացանցում: Իր վիրավորական տեսանյութերը նա ուղեկցել է նացիստական սիմվոլիկայով: Սոցցանցերի մեքսիկացի օգտատերերը բազմիցս վրդովված կերպով արձագանքել են այդ տեսանյութերին և անգամ նրան հաշվեհարդարով սպառնացել: Նախօրեին՝ Մակեևի տան առաջ հավաքվել է տեղի բնակիչների խումբ: Ըստ տվյալների` հավաքվել է մի քանի հարյուր մարդ, ովքեր պահանջել են, որ Մակեևը դուրս գա փողոց: Երբ հայտնի է դարձել, որ մեքսիկացիներից մեկը վիրավորվել է, մարդիկ ներխուժել են տուն, և Մակեևը փախչել է տանիքով: Նրան ուժեղ ծեծի են ենթարկել: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում՝ գանգուղեղային վնասվածքով: Նշվում է, որ ծեծկռտուքի ընթացքում Մակեևը վնասվածք է հասցրել հարձակվողներից մեկին, ով ստացած վնասվածքների հետևանքով մահացել է:

Նմանատիպ նյութեր