211652_close_icon
views-count7704 դիտում article-date 19:13 21-05-2017

Կանադայի վարչապետը պատահաբար հայտնվել է շրջանավարտների ավարտական երեկոյի լուսանկարում

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պատահաբար հայտնվել է կանադացի շրջանավարտների ավարտական երեկոյի լուսանկարում: Այդ մասին հայտնում է The independent-ը: Վանկուվերում երեկոյան հանդերձանքով շրջանավարտները «Սթենլի» այգու տարածքում պատրաստվել են խնջույքից առաջ լուսանկարվել:Նրանք նկատել են իրենց կողքով վազող վարչապետին:Նա մարզվելիս է եղել և հանդիպելով շրջանավարտներին` կանգ է առել լուսանկարվելու համար: Լուսանկարը սոցցանցում հրապարակել է վարչապետի պաշտոնական լուսանկարիչ Ադամ Սկոտին` «Ավարտական շրջան Վանկուվերում» կից գրությամբ:

Նմանատիպ նյութեր