211652_close_icon
views-count14960 դիտում article-date 22:28 20-05-2017

«Թանգարանների գիշեր» Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականին՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Այս տարի թանգարանային տոնական միջոցառումները սկսվեցին մայիսի 18-ից՛ Թանագարանների միջազգաային օրով և կավարտվեն այսօր՛<<Թանգարանների գիշեր>>համաեվրոպական միջոցառմամբ: <<Թանգարանների գիշեր>>միջոցառումը հնարավորություն է՛թանգարանային առարկան դիտելու բոլորովին այլ միջավայրում,գույնի և լույսի այլ հարաբերությամբ և հետևաբար՛միանգամայն այլ ընկալմամբ: Բացման խոսքով հանդես եկավ տուն ֊թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանը։ Այնուհետև թանգարանի աշխատակիցներին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից հանձնվեցին շնորհակալագրեր: Տեղի ունեցավ <<Բնության զարթոնք>>խորագրով լուսանկարների ցուցադրություն: Ելույթներով հանդես եկան Գրիգոր Հախինյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը,Վանաձորի <<Փայլող աստղեր>> պարային համույթը,ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռոզա Մխիթարյանը,<<Զինվորի վերջին գարունը>>պոեզիայի թատրոնը, ԵԿՄ-ի պատանի երկրապահ ակումբի սաները և այլոք: լուսանկարները՝ Գոռ Փելեշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր